211652_close_icon
views-count10675 դիտում article-date 12:45 19-12-2014

Գների թանկացման վերաբերյալ գեներալ Մանվել Գրիգորյանը Էջմիածնում խիստ հանձնարարականներ է տվել

Դոլարի կտրուկ թանկացումից հետո, երբ համատարած գնաճ տիրեց Հայաստանում, Էջմիածնում ԵԿՄ նախագահ, զորավար, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող հացի արտադրամասը միակն է եղել, որը հացի գինը չի թանկացրել: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնի դարձավ, որ Մ. Գրիգորյանը հայտարարել է, որ քանի դեռ իրենք հաց մատակարարում են իրենց պահեստավորված ցորենից ու ալյուրից, հացի գինը չեն թանկացնելու: Ավելին, սպառնացել է, որ եթե մյուս արտադրողները շարունակեն գներն անհիմն բարձրացնել, ապա ինքն ավելի է էժանացնելու հացամթերքի գինը: Թեեւ գները որոշ չափով կարգավորվել են, բայց Մանվել Գրիգորյանը նախազգուշացրել է բոլոին, որ անհիմն թանկացումներ չլինեն, քանի որ նման դեպքերում արտադրողները պետք է մտածեն առաջին հերթին ժողովրդի մասին, ոչ թե փորձեն առանց այն էլ նրանց վնասելով՝ օգուտներ քաղել:

Նմանատիպ նյութեր