211652_close_icon

Կհնչի Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը՝ դաշնակահար Օլգա Շեպսի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ

views-count1051 դիտում article-date 15:14 22-09-2025
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։30-ին, «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի
շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան
համերգասրահ՝ վայելելու Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը՝ դաշնակահար Օլգա Շեպսի կատարմամբ։

Համերգի ընթացքում կհնչեն նաև հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները։

Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի
նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր