211652_close_icon
views-count1738 դիտում article-date 09:21 18-12-2014

Մեր բարձրաստիճան պաշտոնյաները դեռևս չեն հասկացել, թե ինչ է պետությունը. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Մեր բարձրաստիճան պաշտոնյաները դեռևս չեն հասկացել, թե ինչ է պետությունը, ինչով պետp է զբաղվի ոստիկանը, նախարարը, պատգամավորը, Կենտրոնական բանկը և այլն, ինչ պարտականություններ ունենք մենք՝ քաղաքացիներս: Մասնավորապես, ինչպես 20, այդպես էլ 10 տարի առաջ մեր պաշտոնյաներին թվում է, որ պետության հարցերը հնարավոր է լուծել գլուխ ջարդելով կամ ականջ կտրելով: Փոխոստիկանապետը, շարքային քաղաքացին (անկախ նրանից՝ նա կատարե՞լ է այդ հանցագործությունը, թե՞ ոչ) ու խորհրդարանի գեներալ-պատզամավորը չունեն այն գիտակցությունը, որ նրանք ապրում են պետությունում, ոչ թե «քուչում», որտեղ հարգի է ֆիզիկական ուժի կիրառումը: Հատուկ չեմ գրում դոլար-դրամ հարաբերության մասին: Որովհետև մեր խնդիրը ոչ թե Ռուսաստանի ազդեցությունն է, ոչ թե անհիմն թանկացումները, ոչ թե սպեկուլյացիան կամ խուճապը: Այդ ամենն ածանցյալ է: Իսկ հիմքը տկար պետություն ունենալն է»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր