211652_close_icon
views-count39003 դիտում article-date 20:46 21-04-2017

Հայտնի է ինչ բրենդի ավտոմեքենաներ են գերադասում ռուս բարձրաստիճան պաշտոնյաները. հետազոտություն

Ռուսական «Ведомости» թերթը հետազոտություն է իրականացրել և ուսումնասիրել 728 բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրեր, որոնց թվում են ՌԴ նախագահը, նախարարներ, պատգամավորներ, Դաշնության խորհրդի անդամներ և Կրեմլի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հետազոտությունների նպատակն էր պարզել՝ ինչ մակնիշի ավտոմեքենաներով են սիրում երթևեկել բարձրաստիճան պաշտոնյաները: Եվ այսպես, 728 հայտարարագրերից պարզ է դառնում, որ 182-ը գերադասում են գերմանական ավտոմեքենաներ, ընդ որում՝ Mercedes-Benz GL (GLS) մեքենաներ ունեն 23-ը, ևս 23 պաշտոնյաներ ունեն Mercedes-Benz S դասի ավտոմեքենա: 2-րդ տեղում է ճապոնական Toyota-ն: Նման բրենդի ավտոմեքենաների թիվը կազմում է 133-ը, ընդ որում՝ 53 Land Cruiser: Նշվում է , որ առավել հաճախ Toyota Land Cruiser-ով երթևեկում են մեծ ընտանիքով պատգամավորներ, իսկ կառավարությունում նման մեքենա ունի Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: 3-րդ հորիզոնականում է Lexus-ը, որով երթևեկում է 67 պաշտոնյա: Առավել սիրված է RX ամենագնացը, որը հաճախ են վարում պաշտոնյաների կանայք: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կինը՝ Տատյանա Նավկան վարում է Lexus RX 350: 4-րդ տեղում է բավարական կոնցեռի BMW-ն, որով երթևեկում է պաշտոնյաներից 59-ը: Առավել սիրված մոդել է համարվում ոչ թե BMW-ի ամենագնացը, այլ 750 Li սեդանը: 5-րդ տեղում է Volkswagen-ը, հատկապես Volkswagen Touareg –ը (47 պաշտոնյա): Այս մոդելը գերադասում է նաև ՌԴ Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը: 6-րդ հորիզոնականում է Land Rover-ը՝46 պաշտոնյա, որոնցից 33-ը Range Rover-ով են երթևեկում: 7-րդ տեղում է ВАЗ 2121-ը՝ Niva-ն, որով գերադասում է երթևեկել 46 պաշտոնյա, ընդ որում՝ Արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը: 8-րդ տեղում Audi-ն, որով երթևեկում է պաշտոնյաներից 41-ը, իսկ տվյալ բրենդի ամենասիրված մոդելն է Q5-ը: Թոփ 10-նյակում է նաև Nissan-ը, որով երթևեկում է պաշտոնյաներից 38-ը, իսկ տվյալ բրենդի ամենասիրված մոդելն է X-Trail-ը: Նման մոդելով է երթևեկում ՌԴ կրթության նախարարի ամուսինը: Վերջին՝ 10-րդ հորիզոնականում է ГАЗ-21 «Волга»-ն, որը գերադասում է պաշտոնյաներից 36-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր