1095 դիտում
09:38 29-01-2015
Մեր պետությունը 20 տարվա ընթացքում չի կարողացել մշակել պատերազմի վետերանների՝ քաղաքականությանը մասնակցելու համոզիչ բանաձև. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Մեր պետությունը՝ իշխանությունը, քաղաքական ուժերը, հասարակությունը 20 տարվա ընթացքում չեն կարողացել մշակել պատերազմի վետերանների՝ քաղաքականությանը մասնակցելու համոզիչ բանաձև: Մի կողճից՝ նախկինում պատերազմին մասնակցած մարդը, ինչպես և Հայաստանի ցանկացած այլ քաղաքացի, իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, իր տեսակետը հայտնելու այս կամ այն քաղաքական խնդրի շուրջ: Թե որքանով իր կարծիքը կլինի հեղինակավոր, որքանով է դա պայմանավորված իր «կռված» լինելու փաստով՝ դա չափազանց անհատական խնդիր է: Կան ազնվորեն կռվածներ, որոնց քաղաքական հեղինակությունն այսօր հավասար է զրոյի, կան չկռվածներ, որոնք քաղաքացիների այս կամ այն շրջանակներում հարգանք են վայելում:
...Իսրայելի քաղաքական վերնախավի գերակշռող մասը արաբաիսրայեյական պատերազմների վետերաններ են՝ այդպես էր այդ երկրի ամբողջ պատմության մեջ: Այդ վետերանները երբեք չեն էլ ասել, թե քաղաքականությամբ չեն զբաղվում: Տարբերությունը, սակայն, այն է, որ նրանք գրագետ են»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1978 դիտում
09:21 18-12-2014
Մեր բարձրաստիճան պաշտոնյաները դեռևս չեն հասկացել, թե ինչ է պետությունը. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
2317 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2110 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1573 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»