211652_close_icon
views-count3764 դիտում article-date 12:40 03-12-2014

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. կին վարորդն ու 1-ին դասարանցի երեխան տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Քաջարան քաղաքի բնակիչ, 26-ամյա Սյուզաննա Լանովայան իրեն պատկանող Nissan March մակնիշի 79 ՊՊ 979 համարանիշի ավտոմեքենայով Քաջարան-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ձախակողմյան հատվածում գտնվող բետոնե հենապատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Լանովայան և վերջինիս ուղևոր՝ Քաջարան քաղաքի բնակիչ, 6-ամյա Արտյոմ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ուղևոր Ա. Գրիգորյանը սովորում է Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 1-ին դասարանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր