211652_close_icon
views-count27975 դիտում article-date 13:23 02-12-2014

Ըստ տեղեկությունների՝ աշխարհի չեմպիոն ներկայացած անձը մոլորեցնում է ՃՈ, ԱՊՊԱ աշխատակիցներին ու ՃՈ հետաքննիչին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նոյեմբերի 30-ին տեղեկություն էր հրապարակել Երևանում «Լամբադա» կամրջի տակ գտնվող ավտոլվացման կետում տեղի ունեցած ավտովթարի մասին: Հրապարակումից հետո հավաստի տեղեկություններ ենք ստացել, որ ավտոմեքենայի վարորդը եղել է ոչ թե աշխարհի չեմպիոն ներկայացած անձը, այլ ավտոլվացման կետի աշխատակիցը (մոյշիկ), և երբ ՃՈ աշխատակիցները, իսկ հետո՝ ԱՊՊԱ գործակալները ժամանել են դեպքի վայր, աշխարհի չեմպիոն ներկայացած անձը հայտարարել է, որ ինքն է վարել ավտոմեքենան՝ փորձելով մոլորեցնել թե ՃՈ աշխատակիցներին, թե ԱՊՊԱ-ի գործակալին և թե հետաքննիչին, ինչը, կարծես թե, նրան հաջողվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քայլին դիմելու պատճառը կայանում է նրանում, որ եթե պարզվի, որ ավտոմեքենան ինքը չի վարել, այլ՝ ավտոլվացման կետի աշխատակիցը, ապա նա փոխհատուցում չի կարող ստանալ, իսկ այդ դեպքում աշխարհի չեմպիոնը գործարքի է գնացել «մոյշիկի» հետ, ու հիմա մնում է, որ փոխհատուցումը ստանա ԱՊՊԱ-ից, քանի որ նրա ավտոմեքենան ԿԱՍԿՈ-ով է ապահովագրված: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/30/35237/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], նոյեմբերի 30-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արա Բաբայանը, «Լամբադա» կամրջի տակ գտնվող ավտոլվացման կետում իր վարած BMW X5 մակնիշի 77 СО 777 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր ավտոլվացման կետի պատին: Բախման հետևանքով պոկվել էր ջեռուցման մարտկոցը՝ «պառավոն»: Վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Օպերատիվորեն ժամանել էին ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Կարեն Շահբազյանն ու Պետրոս Պետրոսյանը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր