Աշխարհի չեմպիոն ներկայացած 29-ամյա վարորդը «Լամբադա» կամրջի տակ «գոլդ» համարանիշներով BMW X5-ով բախվել է «մոյկի» պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արա Բաբայանը, «Լամբադա» կամրջի տակ գտնվող ավտոլվացման կետում իր վարած BMW X5 մակնիշի 77 СО 777 համարանիշի ավտոմեքենան բախվել է ավտոլվացման կետի պատին: Բախման հետևանքով պոկվել է ջեռուցման մարտկոցը՝ «պառավոն»:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Կարեն Շահբազյանն ու Պետրոս Պետրոսյանը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան ապահովագրված է «ՌԵՍՈ» ընկերությունում՝ «Կասկո» եղանակով, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին որ վարորդը ներկայացել է, որ ինքը ինչ-որ մարզաձևում աշխարհի չեմպիոն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի