211652_close_icon
views-count628 դիտում article-date 09:40 29-11-2014

ՄԱԿ-ը Վաշինգտոնին խոշտանգումների մեջ է մեղադրել

Միացյալ Նահանգները չեն կարողանում կատարել Խոշտանգումների դեմ միջազգային կոնվենիցիան, գտնում են ՄԱԿ-ի փորձագետները: Ինչպես հաղորդել է BBC-ի ռուսական ծառայությունը, ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների դեմ հանձնաժողովը հրապարակել է վերջին 8 տարիների զեկույցը, որում նշված է, որ ԱՄՆ-ում պահպանվում են փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության անմարդկային վերաբերմունքը, խիստ ռեժիմի բանտերում խոշտանգումները և սեռական փոքրամասնության ներկայացուցիչենրի նկատմամբ հետապնդումները: ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների դեմ կոնվենցիան ուժի մեջ է մտել 1987 թվականին, իսկ 1994թ-ին վարեվարցվել ԱՄՆ-ում:

Նմանատիպ նյութեր