211652_close_icon
views-count607 դիտում article-date 20:45 26-11-2014

Եկեղեցու երիտասարդները կօժանդակեն Գյումրիի անօթևան ընտանիքներից մեկին

Նոյեմբերի 27-ին Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները, երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ կմեկնեն Շիրակի թեմ: Այցի նպատակն է` հանդիպել «Մեկ բացիկ, մեկ բնակարան» բարեգործական ծրագրի կազմակերպիչներին և նրանց փոխանցել Արարատյան Հայրապետական թեմում բացիկների վաճառքից ստացված գումարը: «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագիրով Շիրակի թեմի երիտասարդները երկրաշարժի հետևանքով Գյումրիում անօթևան մնացած մեկ ընտանիքի համար բնակարան են գնում: Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ երիտասարդներն ու ծխական համայնքները այս տարի կրկին միացել են նախաձեռնությանը, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր