211652_close_icon
views-count15343 դիտում article-date 17:07 24-11-2014

Խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդն ակտիվացրել է կրակոցները

Խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդն ակտիվացրել է կրակոցները եւ ոչ միայն խոցված ուղղաթիռի ընկած տարածքում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Միաժամանակ ավելացրեց, որ, բարեբախտաբար, լուրջ վնասներ չկան: Իսկ հակառակորդը կրակոցները դադարեցնում է մեր պատասխան հարվածից հետո: Մինչեւ այդ ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հայտնել էին, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը՝ ԼՂՀ Զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: «Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»,- ասված էր հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ հայկական մարտական Մի-24 ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները: Ավելին, մինչեւ հիմա նրանց չեն վերադարձնում: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ճշտել էր, որ ուղղաթիռի մեջ եղել են մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանը, ով Երևանի Նորք Նորքի Գյուրջյան փողոցի բնակիչ է, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, ով նույնպես Նոր-Նորքից է եւ Չարենցավանի բնակիչ, 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը, իսկ նրանց հարազատներից եւ ծանոթներից տեղեկացել էինք, որ Սարգիսը եւ Ազատն ամուսնացած չեն: Սարգիսի ընտանիքում կա 5 երեխա, իսկ Ազատի ընտանիքում՝ 2: Ազատն ընտանիքի միակ տղան էր: Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-20.00-ն, Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նմանատիպ նյութեր