211652_close_icon
views-count1501 դիտում article-date 08:47 21-11-2014

Հայաստանի մաքսային եկամուտները ավելանալու են. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Եվրասիական միությանն անդամագրվելուց հետո ԵՏՄ բոլոր երկրների սահմաններով ներմուծված ապրանքներից գանձվող մաքսատուրքերը հավաքվելու են մեկ միասնական գանձարան, ապա բաշխվելու են ԵՏՄ երկրների մեջ: ԵՏՄ պայմանագրում ֆիքսված է, թե այս ընդհանուր դրամարկղից ով որքան բաժին է ունենալու: Հայաստանի չափաբաժինը կազմում է 1,13 տոկոս: Հայաստանցի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նշում են, թե այս բաշխման արդյունքում Հայաստանի մաքսային եկամուտները ավելանալու են մի քանի տասնյակ միլիոն դոլարով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր