211652_close_icon
views-count7712 դիտում article-date 20:18 03-11-2014

Հրշեջ-փրկարարները սանդուղքով մտնելով տուն` ննջասենյակում հայտնաբերել են տան տիրոջ դին. մահվան հանգամանքները պարզվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` նոյեմբերի 3-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ջուլբենկյան փողոցի թիվ 29 ա շենքի 42-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հատուկ սանդուղքով ներս են մտել բնակարան, բացել դուռը, իսկ ննջասենյակում հայտնաբերել են նույն բնակարանի բնակիչ, 59-ամյա Վալերի Թովմասյանի դին: Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ժամանել է նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` Գ. Արմաղանյանի գլխավորությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր