6206 դիտում
10:07 07-11-2014
Արթիկի ոստիկաններն ու հրշեջները, բացելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրոջ դին. մահվան հանգամանքները պարզվում են
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի և ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արթիկի Շինարարների փողոցի 7-րդ շենքի 39 բնակարանի բնակիչը տևական է, չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի խումբը՝ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, ովքեր Արթիկի հրշեջ-փրկարարների օգնությամբ բացելով տան դուռը՝ հյուրասենյակի բազմացի հայտնաբերել են տանտիրոջ՝ 63-ամյա Գագիկ Գրիգորյանի դին:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Շահեն Իկիլիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չկան և, ըստ տեղեկությունների, Գ. Գրիգորյանը հանկարծամահ է եղել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Գրիգորյանը նոր էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ գտնվում էր իր ընտանիքի անդամների հետ, որպեսզի ղեկավարեր իր բնակարանի վերանորոգման աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
8298 դիտում
18:03 29-10-2015
Երևանում փրկարարները բացելով տան դուռը` հյուրասենյակում բերանքսիվայր հատակին հայտնաբերել են տան տիրոջ դին