211652_close_icon
views-count30781 դիտում article-date 11:29 01-11-2014

ՍՊԸ-ի տնօրենը Hyundai-ով բախվել է էլեկտրական սյանն ու գովազդային վահանակին. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց-Գոգոլ փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները: Պարզվել է, որ Երևան քաղաքի Ջամբուլի փողոցի բնակիչ, 38-ամյա Օսկար Ստեփանյանը իր անձնական օգտագործման Hyundai մակնիշի 31 ՕՕ 333 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընդհարվել էլեկտրական սյանը և բախվել գովազդային վահանակին: Վթարի հետևանքով վարորդ Օ. Ստեփանյանը տեղում մահացել է, ինչն արձանագրվել է օպերատիվորեն վթարի վայր ժամանած 1-03 շտապ օգնության բուժանձնակազմի կողմից: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ փրկարարները: Վթարի վայր է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Օ. Ստեփանյանը երևանյան գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենն էր: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր