211652_close_icon
views-count1454 դիտում article-date 21:32 31-10-2014

Նոտարների գործունեությունն ու վարքագիծը` խիստ հսկողության տակ. տեսանյութ

Էլեկտրոնային նոտարիատ, անշարժ գույքի վավերացման գործարքներ ու պատասխանատվություն: Մինչեւ նոտարական պալատի շենքի բացումը նոտարներն իրենց գործունեության հետ կապված խնդիրներն են քննարկում արտասահմանցի գործընկերների հետ: Նոտարական համակարգում 5-10 տարի առաջ եղած թերություններն այժմ չկան: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասում է` իրավիճակ է փոխվել: Ահռելի կոռուպցիան, անշարժ գույքի բազմակի վաճառքի դեպքերն ու դրանից բխող խնդիրները նվազել են: Նոտարական պալատն այժմ հսկողություն է իրականացնում նոտարների գործունեության օրինականության և վարքագծի նկատմամբ: Օրենսդրական բացերը շատ են ու մեկ նախադասության փոփոխությամբ չեն լուծվի: Նախարարն ասում է` համալիր մոտեցում է հարկավոր, բայց ռիսկային գործարքներից խուսափելու գրավականը լինելու է նոտարների լիարժեք գույքային ու ֆինանսական պատասխանատվության մեխանիզմի ներդրումը: Արդարադատության նախարարությունը մշակում է նոտարական համակարգի բարեփոխման հայեցակարգը: Կառավարության գործունեության ծրագրի մակարդակով ամրագրված են այն ուղղությունները, որոնք հիմք կհանդիսանան ապագա բարեփոխումների համար: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36160]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր