11314 դիտում
23:20 25-04-2017
Ասֆալտապատման ու փոսանորոգման աշխատանքների ընթացքը պահեք ամենօրյա խիստ հսկողության տակ. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2017 թվականի ծրագրով մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում մեծ թափով շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու զուգահեռաբար սկսել նաև փոսանորոգման հիմնական աշխատանքները:
«Մրցույթը շահած և շինարարությունն իրականացնող կազմակերպությունների առջև հստակ պահանջ դրեք աշխատանքները կազմակերպել այնպես, որ փողոցների որոշակի հատվածները կտրելուց շատ կարճ ժամանակ հետո ապահովվի ասֆալտապատումը:
Ընդ որում, անընդունելի են այն արդարացման փորձերը, թե որոշակի ձգձգումներ կան բացառապես երկրորդական կամ երրորդական փողոցներում: Նման տարանջատումն ընդհանրապես մոռացե՛ք: Ինձ համար Երևանի բոլոր փողոցներն են կենտրոնական ու կարևոր: Եվ բոլորիդ կհորդորեմ, որ նույն սկզբունքով մոտենաք հարցին և ասֆալտապատման ու փոսանորոգման աշխատանքների ընթացքը պահեք ձեր ամենօրյա խիստ հսկողության տակ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 21 արձանագրություն: Համապատասխան քայլեր են ձեռնարկվել նաև կանգառասրահների բարեկարգման, ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ:
Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել հատկապես երեկոյան ժամերին և հանգստյան օրերին բոլոր երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները, իսկ սպասարկման հարցում թերացողների նկատմամբ կիրառել օրենքով սահմանված վարչական ամենախիստ միջոցները:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]
Նմանատիպ նյութեր
1958 դիտում
16:11 16-05-2016
Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել ասֆալտապատման աշխատանքների նկատմամբ
Այս բաժնից
565 դիտում
20:08 22-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
571 դիտում
19:56 22-01-2025
ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆ
964 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան