211652_close_icon
views-count5523 դիտում article-date 11:56 31-10-2014

ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի ելույթի մեջ սպառնալիք չի նկատել, քանի որ իշխանության ներկայացուցիչն էլ կարող էր նույնաբովանդակ ելույթ ունենալ

Իշխանության ներկայացուցիչն էլ կարող էր նույնաբովանդակ ելույթ ունենար, ինչպես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Եռյակի վերջին՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մարդը խոսում է այն բոլոր խնդիրների մասին, որոնք մեր ամենօրյա հսկողության, քննարկման առարկան են»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը եւ ավելացրեց, որ Գագիկ Ծառուկյանի ելույթի ասելիքի մեջ բացարձակապես ոչ մի լուրջ մեսիջ չի նկատել: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ հասարակությունը սպասում էր ԲՀԿ նախագահի ելույթին:

Նմանատիպ նյութեր