211652_close_icon
views-count34533 դիտում article-date 10:28 31-10-2014

Ավտովթար Աբովյան քաղաքում. Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ բախվել են հարսանքավորների Bentley-ն, Honda-ն ու 06-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 14:00-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Կոտայքի բաժին, որ վթարի հետևանքով իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ, պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց Նոր Հաճըն քաղաքի բնակիչ, 29-ամյա Լեռնիկ Պետրոսյանը, վարելով Bentley մակնիշի 02 AM 002 համարանիշի ավտոմեքենան, խոտածածկ ծածկույթի վրայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նույն ճանապարհով ընթացող Նոր Հաճընի բնակիչ, 34-ամյա Արման Նաղդալյանի վարած Honda մակնիշի 34 ZP 046 համարանիշի ավտոմեքեային, որից հետո բավել է Նոր Հաճընի բնակիչ, 40-ամյա Գևորգ Բաղդասարյանի վարած Վազ 2106 մակնիշի 17 ԼԼ 042 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Նոր Հաճըն քաղաքի բնակիչներ՝ 59-ամյա Անուշ Սիմոնյանը, 17-ամյա Անուշ Բաղդասարյանը և 41-ամյա Գոհար Մելքոնյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Բաղդասարյանն աշխատում է «Լիլիթ և Սյուզի» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, Լ. Պետրոսյանն աշխատում է «Նախշ» ՍՊԸ-ում, իսկ Գ. Մելքոնյանը՝ «Լիլիթ և Սյուզի» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեջ հայտնված բոլոր ավտոմեքենաների վարորդներն ու հիվանդանոց տեղափոխվածները մասնակցում էին հարսանեկան արարողության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր