34317 դիտում
09:45 09-04-2022
Ավտովթար Աբովյան քաղաքում․ BMW-ն բախվել է Honda-ին, Honda-ն էլ ВАЗ 2109-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Գուրգեն Վ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Վահան Պ․-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Կարապետ Մ․-ի վարած ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահան Պ․-ն և Կարապետ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Յուրա Գաբիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+