211652_close_icon
views-count15531 դիտում article-date 12:01 25-10-2014

Ի՞նչ արժի Հայաստանում ամենաշքեղ առանձնատունը և ու՞մ է պատկանում այն

Տարօրինակ կհնչի, սակայն Հայաստանում 1 միլիոն դոլար արժողության ընդամենը մեկ առանձնատուն կա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասա ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւ ավելացրեց, որ այդ տվյալները ստացել է կառավարությունից իր գրավոր հարցմանը ի պատասխան: ԱԺ պատգամավորը մանրամասնեց, որ պատրաստվում էր օրենքի նոր նախագիծ շրջանառության մեջ դնել, որը կկոչվի «Շքեղության հարկի մասին օրենք»: Այդ օրենքի նպատակն է, որպեսզի շքեղ ապրողները հարկ վճարեն, որը բացառապես կուղղվի դեպի աղքատ ապրողներին: Իսկ նրանց կողմից վճարված գումարները կհավաքվեն բյուջեում ու կփոխանցվեն աղքատ ապրող ընտանիքներին: «Ցանկանում էի չափորոշիչ սահմանել, թե կոնկրետ այդ առանձնատների շքեղության շեմը որը պետք է լինի: Կառավարությանը գրավոր հարց էի ուղարկել եւ հետաքրքրվել, թե 1 միլիոն դոլար , 400 միլիոն դրամ արժողության բնակարան կամ առանձատուն ՀՀ քանի քաղաքացի ունի: Ինձ սենսացիոն պատասխան է եկել, որ Հայաստանում ընդամենը 1 քաղաքացի ունի: Բայց նվազագույնը մի 20 հոգու մենք գիտենք»,-նշեց ԱԺ պատգամավորը: Հիմա գրավոր հարց է ուղարկել եւ հետաքրքրվել, թե 500 հազար դոլարանոց առանձնատուն քանի հոգի ունի: «Կիսով չափ նվազեցրել եմ գինը, տեսնենք, թե քանի հոգի կունենա»,- ավելացրեց Հովհաննես Մարգարյանը: Ի դեպ, 1 միլիոն դոլար արժողության առանձնատան տիրոջ ինքնությունն էլ գաղտնի են պահում:

Նմանատիպ նյութեր