211652_close_icon
views-count1157 դիտում article-date 17:34 23-10-2014

«Գալաթասարայ»-ը այսօր վատ չխաղաց. Յուրգեն Կլոպ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Գալաթասարայ» - «Բորուսիա» (0:4) խաղից հետո գերմանական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհունակություն է հայտնել իր սաների ելույթից: «Ես չեմ կարծում եմ, որ մենք հեշտ ու հանգիստ հաղթանակ տոնեցինք: Պարզապես մենք համապատասխան ժամանակ գոլեր խփեցինք: «Գալաթասարայ»-ը փորձում էր բարդացնել մեր խնդիրը: «Բորուսիա»-ն շատ կազմակերպված խաղաց պաշտպանությունում, ես կարծում եմ, որ հենց այդ հանագամանքը վճռորոշ դեր խաղաց հանդիպման վերջնական արդյունքի վրա: «Գալաթասարայ»-ը այսօր վատ չխաղաց: Հաջողության համար պետք է համընկնեն մի քանի հանգամանքներ: Այսօր մեզ համար ամեն ինչ հիանալ էր: Սա մեր երեկոն էր»,- Կլոպի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր