211652_close_icon
views-count1317 դիտում article-date 14:50 23-10-2014

Գերմանիան սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպմանը. Գերմանիայի արտգործնախարար

Գերմանիան ուշադիր հետևում է տարածաշրջանային, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նա հույս է հայտնել, որ Փարիզում հոկտեմբերի 27-ին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումը, որը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, կհալեցնի 2 երկրների սառը դիրքորոշումները և կբերի հակամարտության լուծմանը: Շտայնմայերը նշել է, որ Գերմանիային մտահոգում է շփման գծում առկա լարվածությունը և հեևում է իրավիճակին՝ հուսալով հակամարտության արագ կարգավորմանը:

Նմանատիպ նյութեր