211652_close_icon
views-count815 դիտում article-date 12:33 22-10-2014

ԵԱՀԿ դիտորդները հերքում են Դոնբասում կասսետային մարտագլխիկներով ռումբերի կիրառման մասին լուրերը

Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային հանձնաժողովի խոսնակ Միխայիլ Բոցյուրկիվը հերքել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած տեղեկությունն այն մասին, թե ուկրաինացի զինվորականները կասսետային մարտագլխիկներով ռումբեր են կիրառել: Այս մասին հաղորդում է գերմանական Deutche Well պարբերականը: «Մենք Արևելյան Ուկրաինայում շուրջ 90 դիտորդ ունենք: Եթե նման դեպք նկատած լինեինք, ապա մենք կարձանագրեինք, սակայն այսօրվա դրությամբ նման դեպք չի արձանագրվել: Կրակոցների կամ այլ ռազմական զենքի մասին բոլոր արձանագրված դեպքերը ներկայացվում են մեր ամենօրյա զեկույցներում»,-ասել է Բոցյուրկիվը: HRW-ը օրեր առաջ տեղեկություն էր հրապարակել, որում պնդում էր , որ ԿԽՄԿ աշխատակից Լորան Դյու Պակսիերը սպանվել է ուկրաինացի զինվորականների կողմից նետված կասսետային մարտագլխիկներով ռումբի պայթյունից: ԿԽՄԿ-ն այդ հայտարարաությանը չէր արձագանքել:

Նմանատիպ նյութեր