ԵԱՀԿ-ի անդամները Դոնեցկում կասետային ռումբերի հետքեր են հայտնաբերել
ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության անդամները Դոնեցկի շրջանի Ստարոգնատովկա գյուղից ոչ հեռու կասետային ռումբերի հետքեր են հայտնաբերել, հաղորդում է Rosbalt գործակալությունը:
ԵԱՀԿ առաքելության հայտարարության մեջ ասված է. «Ստարոգնատովկայի կողմից 5 կմ հեռավորության վրա գտնվող և Ստարոգնատովկայի համայնքի կողմից վերահսկվող տարածքում ՀՄԱ-ն նկատել է հրթիռներից մնացած 220 մմ-անոց բեկորներ կասետային ռումբերի բեռնախցիկներ»: