211652_close_icon
views-count21349 դիտում article-date 20:08 19-10-2014

Արտակարգ դեպք Քաջարանում. բնակարանում հայտնաբերվել է ամուսնու դին, բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերում կնոջը

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժին են ահազանգել Քաջարան քաղաքի Աբովյան 11 շենքի բնակիչները և հայտնել, որ նշված շենքի թիվ 24 բնակարանի բնակիչները տևական ժամանակ է չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին, իսկ ներսից լսվում է միայն հեռուստացույցի ձայնը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենք է ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Արայիկ Դավթյանի գլխավորությամբ, ժամանել է նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վախթանգ Ավագյանի գլխավորությամբ և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 58 հրշեջ փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով: Ոստիկանները և փրկարարները տան դուռը բացելուց հետո բնակարանի լոգարանում հայտնաբերել են 37-ամյա Արթուր Կարապետյանի դին և վիրավոր 38-ամյա Անժելա Հարությունյանին, ում բժիշկները առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են հիվանդանոց: ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը և վիրավորը ամուսիններ են: Ըստ նախնական տեղեկությունների, պատճառը եղել է շմոլ գազը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչությունում նյութեր են նախապաստրաստվում և տեղում արդեն աշխատում են քննչական վարչության քննիչներն ու փորձագետը:

Նմանատիպ նյութեր