211652_close_icon
views-count5105 դիտում article-date 11:17 18-10-2014

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է օրենքով գող Պզոյի փաստաբանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ օրերս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայ իրավաբանական միության անդամ Հովհաննես Մարգարյանին, ում անունը կապվում է հայտնի օրենքով գող Պզոյի անվան հետ: Այս հանդիպման մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել: «ՀՀ արդարադատության նախարարությունից չհերքեցին, որ Մանուկյանն ընդունել է փաստաբանին: Մեր տեղեկություններով՝ փաստաբանը հանդիպել է նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչի մասին չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն»,-հավելում է թերթը: Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր