211652_close_icon
views-count64636 դիտում article-date 21:40 13-10-2014

Կրակոցներ են հնչել Առինջ գյուղում. կրակել են BMW-ի ուղղությամբ, վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք հրազենով Առինջ գյուղում, Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցում կրակոցներ են արձակել BMW մակնիշի 10 ԼO 222 համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Ոստիկանության հոսպիտալ, որտեղ տղամարդը մահացել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ` վարչության պետ Գագիկ Ավետիսյանի, նրա 1-ին տեղակալ` Սամվել Ասատրյանի, և նույն վարչության 2-րդ վարչության պետ` Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության կոտայքի բաժնի օպերատիվ խումբը կոտայքի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչները` մարզի քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ի դիմապակու և թափքի վրա առկա են հրազենից արձակված կրակոցի հետքեր. Կոտրված են նաև վարորդի ավտոմեքենայի կողապակիները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը 55-ամյա Լևոն Ավետիսյանն էր, իսկ վիրավորը` 51-ամյա Նունե Ավետիսյանը: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ նրանք ամուսիններ են, իսկ կրակոցներն արձակողը դիմակավորված մոտեցել է BMW-ին և կնոջ մոտից հափշտակել է նրա պայուսակը: Պարզվել է նաև, որ մահացու հրազենային վնասվածքները ստանալուց հետո ամուսինը կորցրել է մեքենայի կառավարումը և մի քանի մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին: Ոստիկանությունն ու քննչական կոմիտեի քննիչները ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործոողություններ` հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ուղղությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունին: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են հրազենից արձակված պարկուճներ և գնդակներ, որոնք առգրավվեցին: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր