211652_close_icon
views-count36437 դիտում article-date 19:13 04-10-2014

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mitsubishi-ին ու ЗИЛ-ը. կա 1 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Գառնի ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի 17 թաղամասի բնակիչ, 30-ամյա Ալինա Աբրահամյանի վարած Mitsubishi Gold մակնիշի 34 VV 371 և Գառնի գյուղի բնակիչ, 35-ամյա Պերճ Սիմոնյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 30 ՕԼ 018 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Սիմոնյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Լևոն Զազյանն ու տեսուչ Ալեքսան Հակոբյանը: Ժամանել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոր Նորքի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Ստեփան Ստեփանյանի և ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական ջոկատը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի քննիչ Արտյոմ Համզոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, ով գլխավոր ճանապարհով երթևեկող ЗИЛ-ի վարորդին չի զիջել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը և այդ պնդումը պարզելու նպատակով քննիչը նշանակել է նաև ավտոտեխնիկական փորձաքննություն: Ժամանել էին նաև Աբովյանի հիվանդանոցի աշխատակիցները, ովքեր տեղում օգնություն ցուցաբերեցին Mitsubishi-ի վարորդին: Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ փրկարարներն ու Շտապօգնության բրիգադը ուշացած են ժամանել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր