211652_close_icon
views-count1423 դիտում article-date 11:01 19-09-2014

Մարադոնան անկեղծացել է

Արգենտինացի լեգենդար խաղացող Դիեգո Մարադոնան համոզված է, որ ավելի հանճարեղ ֆուտբոլիստ կլիներ, եթե ժամանակին կախվածություն չունենար թմրանյութներից, որոնց դեմ նա երկարատև ժամանակ պայքարում էր իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում: «Իմ կյանքը նորմալ չի անցել: Իմ հիվանդությունը առավելություն էր տալիս մրցակիցներին: Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ խաղացող կլինեի, եթե չլինեին թմրանյութները: Ես գիտեի, որ իմ տեխնիկայով «կուտեի» եվրոպացի պաշտպաններին: Այժմ ես 53 տարեկան եմ, սակայն ինձ զգում եմ ինչպես 78 տարեկանը: Դա այդպես է քանի որ ես անառողջ ապրելակերպ եմ վարել»,-անկեղծացել է Մարադոնան:

Նմանատիպ նյութեր