211652_close_icon
views-count36145 դիտում article-date 15:35 18-09-2014

Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա մի քաղաքացի, ով որոշ ժամանակ անց մահացավ. ԼՐԱՑՎԱԾ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հրազենային վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին 35-ամյա Արսեն Մկոյանն է, ով հրազենային վնասվածքը ստացել է որովայնի առաջնային պատին: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և և առաջիկայում վիրահատվելու է: Ա. Մկոյանը հիվանդանոց է տեղափոխվել Նոր Արեշ 9-րդ փողոցի թիվ 43 դպրոցի մոտից: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները: ** Քիչ առաջ հայտնի դարձավ որ Ա. Մկոյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 34-104 հոդվածի և 235 հոդվածի հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր