211652_close_icon
views-count1043 դիտում article-date 23:23 17-09-2014

Չինաստանում թայֆունի հետևանքով զոհվել է ավելի քան 7 մարդ

Չինաստանի հարավում գրանցված «Կալամեջի» թայֆունի հետևանքով զոհվել է ավելի քան 7 մարդ, ևս 1֊ն անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։ Սեպտեմբերի 16֊ին «Կալամեջի» թայֆունը հասել էր Հայնան գավառ և Գուանդունի ափեր, ապա շարժվել էր դեպի Գուանսի֊Չժուանի ինքավար շրջան։ Ըստ տեղի բնակիչների տվյալների, Գուանսի֊Չժուանի ինքավար շրջանում զոհվել է 4 մարդ։ Հայնան գավառում թայֆունի զոհ է դարձել 1 մարդ, ևս 1֊ն անհետ կորած է համարվում։

Նմանատիպ նյութեր