Չինաստանի հարավային Խայնան և Գուանսի֊Չժուան ինքնավար շրջաններում որբաթ երեկոյան գրանցված «Ռամասուն» փոթորիկն արդեն 8 մարդու կյանք է խլել։Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Ըստ տեղի իշխանությունների տվյալների՝ այդ շրջաններում տուժել է ավելի քան հարյուր մարդ։ Առավել ուժեղ հարված է հասցվել զբոսաշրջային Խայնան կղզուն։ վենչան քաղաքում սողանքների հետևանքով վիրավորվել է 99 մարդ, ականատեսների վկայության, ծառեր և վերամբարձ կռունկներ են գավավիճել։ Զոհերի հստակ թվի մասին տվյալները դեռ ճշտվում են։
Չինական ԶԼՄ֊ները նշում են, որ այն վերջին 41 տարում գրանցված ամենաուժեղ թայֆունն է։