53581 դիտում
17:46 07-09-2014
Ինքնասպանություն՝ Երևանում. երիտասարդ տղան ցած է նետվել Կիևյան կամրջից. ոստիկանները քննարկում են, թե ում տարածքում է տեղի ունեցել ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Կիևյան կամրջից երիտասարդ մի տղա ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիա Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ Մալաթիայի փոխոստիկանապետ Համբարձում Կարապետյանի գլխավորությամբ: Այս պահին տեղանքը հսկում են Երևանի ՃՈ աշխատակիցները, իսկ Մալաթիայի և Մաշտոցի ոստիկաննեը քննարկում են, թե ում տարածքում է տեղի ունեցել ինքնասպանությունը:
Մինչ այս պահը դեպքի վայր չի ժամանել դատաբժիշկը և միայն դեպքի վայր օպերատիվորեն ժամանել են Երևանի ՃՈ և ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակայյն ծառայության աշխատակիցները: Ոստիկանությունը պարզում է ինքնասպանություն գործած երիտասարդ տղայի ինքնությունը, ով կլիներ 20-25 տարեկան:
***
20:08
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Մաշտոցի ոստիկանները պարզել են երիտասարդի ինքնությունը. նա 20-ամյա Ա. Հովհանիսյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանությունը գործել է սիրած աղջկանից մերժում ստանալու պատճառով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա բնակվում էր մոր և քրոջ հետ և նոր էր զորացրվել բանակից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
67305 դիտում
09:00 19-09-2016
Ինքնասպանություն Երևանում. երիտասարդ տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ