67272 դիտում
09:00 19-09-2016
Ինքնասպանություն Երևանում. երիտասարդ տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել է նաև դատական բժիշկը։
Այս պահին ոստիկանները պարզում են, թե դին ում վարչական տարածքի շրջանում է հայտնաբերվել, որպեսզի համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնից քննիչներին հրավիրեն դեպքի վայր։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինքնասպանություն գործած քաղաքացին մոտ 20-25 երիտասարդ տղա է։
***
09։24
Քիչ առաջ պարզվեց, որ քննությամբ պետք է զբաղվի Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժինը, որի համար էլ դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
75271 դիտում
19:07 10-07-2022
Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ