8919 դիտում
15:19 06-09-2014
Բուդաղյանների որդեկորույս հայրը կարծում է, որ Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակելով՝ անարխիայի մթնոլորտ կձևավորվի
Հիմարություն է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակելը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը` Էմիլ Բուդաղյանը:
Նա նշեց, որ այդ քայլով վերջնականպես կհաստատեն, որ երկրում անարխիա է տիրում, իսկ որդու սպանության համար ոչ միայն մեղավորները չեն պատժվի, այլ նրանց նորից պաշտոն տալը պատճառ եւ առիթ կդառնա, որ նմանատիպ դժբախտ դեպքերը նորից կրկնվեն:
Հիշեցնենք, որ 2013 թ-ի հունիսի 2-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների ժամանակ սպանվել էր Ավետիք Բուդաղյանը, ինչից հետո Սուրեն Խաչատրյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Սյունիքի մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը: Նա էլ անակնկալ կերպով 2014 թ-ի սեպտեմբերի 4-ին սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում:
Ներկա պահին խոսակցություններ կան, որ հնարավոր է՝ Սուրեն Խաչատրյանը նորից նշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում:
Նմանատիպ նյութեր
1432 դիտում
11:57 22-11-2022
Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին․ «Ազատություն»
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»