211652_close_icon
views-count17053 դիտում article-date 12:27 04-09-2014

Լարված իրավիճակ Արարատի մարզի Այգեստան գյուղում. գյուղացիները պատրաստվում են «դույլերով, եղաններով ու գերանդիներով գրոհել» կառավարության շենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Այգեստան գյուղում: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին գյուղապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով գյուղի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինների մեղքով տևական ժամանակ է՝ իրենց ցանքատարածություններում չորացել և փչացել է ողջ բերքը, խաղողի այգիները, առվույտի (յոնջա) դաշտերը: Գյուղացիներին ավելի շատ զայրացրել է այն փաստը, որ ջրօգտագործման պատասխանատուներն ամեն անգամ գյուղացիների «գլխի տակ փափուկ բարձ են դրել», թե՝ վաղը կլուծվի այդ խնդիրը և իրենք ոռոգման ջրի խնդիր այլևս չեն ունենա, սակայն նրանց խոսքը ոչ մի հավատ էլ չի ներշնչում գյուղացիներին, քանի որ ամեն անգամ պատասխանատուները, այդ թվում՝ Արարատի մարզպետարանի, տարածքային կառավարման և գյուղատնտեսության նախարարության չինովնիկները «օդ են կրակում»: Այգեստանցիները նաև նշում էին, որ իրենց միակ հույսը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է, քանի որ Արտաշատի ջրօգտագործողների ընկերությունը միայն գյուղացիներից չօգտագործված ջրի դիմաց գումար է հավաքում: Դիմել են նաև գյուղնախարար Սերգո Կարապետյանին, սակայն դա էլ օգուտ չի տվել: Այս պահին, ըստ գյուղացիների, գյուղապետարան են այցելել նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, սակայն նրանք էլ ոչինչ չեն կարող անել, քանի որ «ձուկը գլխից է հոտում»: Գյուղացիներն ասում են, որ եթե 1-2 օրվա ընթացքում հարցը չլուծվի, ապա իրենք՝ ահել-ջահել, մեր ու մանուկ դույլերով, եղաններով, գերանդիներով ու ռետինե խողովակներով երթով գնալու են մինչև կառավարություն, որպեսզի պատկան մարմինները հասկանան, որ բավական է քաղաքացիների հարկերի հաշվին իրենց «նստատեղերը հաստացնեն» ու իրենց չդնեն ռետինե խողովակի տեղ: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր