211652_close_icon
views-count791 դիտում article-date 23:59 02-09-2014

Մալիում պայթյունի հետևանքով ՄԱԿ֊ի 4 խաղաղապահ է զոհվել

Մալիի Քիդալ բնակավայրից 30 կմ հեռավորության վրա ականառումբի դետոնացիայի ժամանակ ՄԱԿ֊ի խաղաղապահ առաքելության 4 անդամ է զոհվել, ևս 15 խաղաղապահ վիրավոր է։ Այս մասին հայտնում է BBC֊ն։ Մալիում ՄԱԿ֊ի մամլո քարտուղարի Օլիվյե Սալգադոն BBC֊ին հայտնել է, որ վիրավորներից 6֊ը ծանր վիճակում են գտնվում։ Դեռևս ոչ մի խմբավորում պայթյունի համար պատասխանատվություն չի ստանձնել։

Նմանատիպ նյութեր