211652_close_icon
views-count24365 դիտում article-date 11:49 02-09-2014

Բացառիկ պատմություն այն մասին, թե ինչպես են պայթեցրել այն տունը, որտեղ գտնվել է Մանվել Գրիգորյանը, բայց, ի զարմանս շատերի, փլատակների տակից բոլորը կենդանի են դուրս եկել

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգմավոր Մանվել Գրիգորյանի կյանքից: Այսպես, օրեր առաջ Արցախում ԵԿՄ ուխտագնացության ժամանակ Մարտակերտի Կոճուռուտ գյուղում Լեռնիկ Ղալայանը, ում հայրը` քանդակագործ Լավրենտի Ղալայանը, զինանշանի հեղինակն է, պատմել է, թե ինքը դեռ ուսանող է եղել, երբ գեներալը գնացել է իրենց տարածքները պաշտպանելու: Պատերազմի ժամանակ ընտանիքներով մտերմացել են եւ հաճախ է գեներալը հյուրընկալվել իրենց տանը: Մի օր էլ Ղալայանների տունը, որտեղ մնում էր նաեւ Մանվել Գրիգորյանը, հակառակորդը պայթեցնում է: Սակայն բոլորը, տեսնելով պայթեցված տունը, մինչեւ հիմա ապշած են, թե ինչպես են բոլորն անվնաս եւ կենդանի դուրս եկել փլատակներից: Տարիներ անց Կոճուռուտ գյուղում գեներալին տեսնելով՝ շատերն են հիշել այդ պատմությունը, բայց այդպես էլ գեներալը չի բացահայտել, թե ինչպես է հաջողվել առանց զոհերի դուրս գալ փլատակների տակից: Միգուցե նա իմացե՞լ էր հակառակորդի մտադրությունների մասին եւ իրեն հատուկ ձեռագրով չեզոքացրել վտանգները: Մարտական ընկերները հիշում էին նաեւ, որ երբ թուրքը գրոհել է, Մանվել Գրիգորյանը կամ երգեր է միացրել կամ էլ կենդանի նվագախմբի ռազմահայրենասիրական երգի տակ է կռիվն անցկացրել:

Նմանատիպ նյութեր