211652_close_icon
views-count1038 դիտում article-date 22:14 01-09-2014

Բրազիլիայում ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 2 մարդ

Բրազիլիայում թեթև շարժիչով ինքնաթիռ է ընկել բնակելի տան վրա, որի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Կուրիտիբա քաղաքում։ Ինքնաթիռի կործանման պահին բնակելի տանը 3 մարդ է եղել՝ 2 կին, 1 երեխա, նրանցից ոչ ոք չի տուժել։ Օդանավում գտնվել է 4 մարդ, որոնցից 2֊ը մահացել են։ Եվս 2֊ը ծանր վիճակով տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց։ Ավիավթարի պատճառները պարզվում են։

Նմանատիպ նյութեր