211652_close_icon
views-count2370 դիտում article-date 15:12 01-09-2014

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ կպայքարեն Հայոց ցեղասպանության դեմ

«Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ կպայքարեն Հայոց ցեղասպանության մասին պնդումների դեմ»,- Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար, ԵԽԽՎ նախկին նախագահ Մևլյութ Չավուշօղլուն: Նա ընդգծել է, որ բոլոր հարցերում Թուրքիան և Ադրբեջանը միավորելու են իրենց ուժերը: Հարցին, թե ինչ է պատրաստվում անել Անկարան 2015թ.-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Մևլյութ Չավուշօղլուն պատասխանել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կպայքարի դրա դեմ:

Նմանատիպ նյութեր