Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնելու
Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնելու: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշված երեք երկրների պնախարարների մակարդակով հանդիպումից հետո, փոխանցում է trend.az-ը:
Հանդիպումն անցկացվել է Գաբալայում: Կողմերը նաև փոխըմբռնման հուշագիր են ստորագրելու, որի շրջանակներում նախագծեր են մտադիր իրագործել:
Հասանովի խոսքով՝ զորավարժությունները նպատակ են հետապնդում բարձրացնել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի մարտունակությունն ու մարտական պատրաստությունը: