211652_close_icon
views-count1245 դիտում article-date 11:41 31-08-2014

«Սինգֆիլդի գավաթ 2014». Արոնյանը զիջել է Վաշյե-Լագրավին

Սենթ Լուիսում ընթացող «Սինգֆիլդի գավաթ 2014» մրցաշարում կայացել են 3-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ և պարտիայի 41-րդ քայլին անձնատուր եղել: Մյուս խաղատախտակների շուրջ Ֆաբիանո Կարուանան հաղթել է Մագնուս Կարլսենին, իսկ Վեսելին Թոփալովը՝ Հիկարու Նակամուրային: Խաղացված 3 տուրերից հետո՝ Կարուանա -3 [b]Արոնյան – 1.5[/b] Վաշյե-Լագրավ – 1.5 Կարլսեն – 1 Նակամուրա – 1 Թոփալով – 1 Այսօր կկայանան 4-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Նմանատիպ նյութեր