211652_close_icon
views-count1244 դիտում article-date 18:06 29-08-2014

Երգում է 70-ականների Երևանն ու Հալեպը. տեսանյութ

Երևանն ու Հալեպը միավորվել են Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի բեմում: 1970-ականներին գործունեություն սկսած երաժիշտները վերհիշել են հայկական և արտասահմանյան հիթերը, որոնք ժամանակ ու տարածություն չեն ճանաչում: Երաժիշտները դիմել են Սփյուռքի, Մշակույթի նախարարություններին և Հայ բարեգործական ընդհանուր միությանը, որպեսզի գաղափարն իրականություն դարձնեն: մեկ ամիս փորձել են ու հիմա վստահ են, որ երկու օր հայաստանցիների, սիրիահայերի ու պարզապես երկրի հյուրերի համար իսկական տոն են կազմակերպելու: 1971թ.-ին, երբ Կոնստանտին Օրբելյանն իր նվագախմբի հետ հյուրախաղերով Հալեպ մեկնեց, տեղի ոսկի երիտասարդությունը ծանոթություն, հետագայում էլ ամուր ընկերություն հաստատեց հայ երիտասարդ ջազմենների հետ: Սիրիայում սկսված պատերազմի պատճառով շատերը հայրենիք վերադարձան ու որոշեցին, որ ընկերությունը կարելի է համերգային գործակցության վերածել: Միակ նախապայմանը, որ Վազգեն Ասատրյանը դրել է սիրիահայ ընկերների առաջ, «Քելե Լաո» երգի պարտադիր կատարումն է: 70-ականների երգերով ապրող Երևանի ու Հալեպի մյուս անակնկալները կմատուցվեն Արամ Խաչատրյան համերգասրահում, օգոստոսի 29-ին և 30-ին, երեկոյան ժամը 8-ին: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32947]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր