Ի՞նչ է Հալեպը. ԱՄՆ նախագահի թեկնածուն չգիտի Հալեպի մասին. տեսանյութ
ԱՄՆ-ի Լիբերտարիական կուսակցության անդամ, այդ երկրի նախագահի թեկնածու Հարի Ջոնսոնը բավականին անհարմար իրավիճակում է հայտնվել MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Երբ լրագրողը հարցազրույցի ժամանակ վերջինիս հարց է տվել Սիրիայում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ նրա գործողությունների մասին, Հարի Ջոնսոնը չի իմացել, թե ինչ է Հալեպը։
«ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում ինչպիսի՞ լուծում կտաք Հալեպի իրադրությանը» հարցին Ջոնսոնը պատասխանել է՝ «Ի՞նչ է Հալեպը»։