211652_close_icon
views-count1363 դիտում article-date 17:26 28-08-2014

Օբամայի Facebook-յան էջը «հեղեղել» են «Պուտինը հարձակվել է Ուկրաինայի վրա» գրառումներով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Facebook-յան պաշտոնական էջն այսօր «հեղեղել» են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մասին հաղորդագրություններով: ԱՄՆ նախագահի էջի նման գրառումներ կատարել են ուկրաինացի օգտատերերն ու նրանց կարեկիցները: Անգելերենով ամենահաճախ կատարվող գրառումն ունի հետևյալ տեսքը. «Պուտինը ռուսական կանոնավոր բանակի գնդերով հարձակվել է Ուկրաինայի վրա: Արևմուտքը կարող է ընտրել. այսօր օգնել Ուկրաինային կամ վաղը պայքարել Եվրոպայում»: Կան նաև այսպիսի գրառումներ. «Ներխուժում է, արթնացի՛ր», ինչպես նաև ոչ թե ԱՄՆ-ին, այլ՝ Եվրոպային հասցեագրված տեքստեր:

Նմանատիպ նյութեր