211652_close_icon
views-count5294 դիտում article-date 22:23 27-08-2014

Ավտովթար Տավուշի մարզում, բախվել են ՎԱԶ 2106-ն ու Ֆոլցվագենը, կա 6 վիրավոր

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջեւանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 26-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 51-ամյա Խորեն Աբովյանը Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 114 կմ հատվածում իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի 34 ՏP 687 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի եւ բախվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 58-ամյա Խաչիկ Գեւորգյանի վարած Ֆոլցվագեն-Գոլֆ մակնիշի 13 ՏՕ 079 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ավտոմեքենաների վարորդներն ու ուղեւորներ, 54-ամյա Սաթիկ Գալստյանը, 6-ամյա Սաթիկ Գեւորգյանը, 24-ամյա Լիանա Սմբատյանը եւ 7-ամյա Խաչիկ Գեւորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն:

Նմանատիպ նյութեր