31330 դիտում
21:00 06-12-2021
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են ՎԱԶ 21150-ն ու ՎԱԶ 2106-ը, վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Ստեփան Մ-ն իր վարած ՎԱԶ 21150 մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել է Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Հայրիկ Ք-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է, իսկ Ստեփան Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Հակոբյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
27685 դիտում
15:08 30-04-2020
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու ՎԱԶ 21150-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ