211652_close_icon
views-count40086 դիտում article-date 19:58 21-08-2014

Ողբերգություն Վայոց Ձորի մարզում. 4 երեխաների 34-ամյա մայրը երեխային քնեցնելուց հետո ինքնասպան է եղել

Այսօր, օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղի տներից մեկում կին է կախվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ մեկնած ոստիկանության Ջեմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ, տան երկրորդ հարկի միջանցքում գտնվող գազի խողովակից խոտի «տուկի» թելով կախված վիճակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 34-ամյա Հ. Գ.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մինչև ինքնասպանություն գործելը, կինը ամուսնու հետ եղել է տան առաջին հարկում, այնուհետև բարձրացել է երկրորդ հարկ՝ չորս երեխաներից մեկին քնեցնելու ու որոշ ժամանակ անց, երբ չի իջել ներքև, ամուսինը անհանգստացել է: Այդ պատճառով բարձրանալով երկրորդ հարկ, հայտնաբերել է կնոջը՝ կախված վիճակում: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր