211652_close_icon
views-count463903 դիտում article-date 22:46 24-07-2023

Ողբերգական դեպք Լոռու մարզում. գյուղերից մեկում 2-ամյա երեխային մայրը քնեցնելուց հետո օրորոցում հայտնաբերել է մահացած. ժամանել է Լոռու մարզի ոստիկանապետը

Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի գյուղերեց մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ ավագ քննիչ Սաֆարյանի գլխավորությամբ:

Տեղում ոստիկաններն ու քննիչնրեը պարզել են, որ մահացածը 2-ամյա Իրինա Մ.-ն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի հարազատները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ ժամը 15:00-ի սահմաններում երեխային օրորոցում քնեցրել են, իսկ ժամը 17:00-ի սահմաններում նրան հայտնաբերել են մահացած վիճակում:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր